Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ նախագահ․ «Միջազգային փոխանցումների տեսակարար կշիռը մեր ՀՆԱ-ի մեջ էապես փոխվել է»

Հունիս 03,2024 19:35

Տարիներ շարունակ արձանագրում ենք մի միտում, որ ՀՀ-ում միջազգային փոխանցումներից տնտեսությունը փորձում է հեռանալ, այսինքն՝ միջազգային փոխանցումների տեսակարար կշիռը մեր ՀՆԱ-ի մեջ էապես փոխվել է։

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ մեկ տասնամյակ առաջ միջազգային փոխանցումների տեսակարար կշիռը մեր ՀՆԱ-ի մեջ մոտ 18 % էր, հիմա միանիշ է այդ թիվը,՝մոտ 8%։

Նա պարզաբանեց, թե ինչ գործոններ են ազդել դրա վրա, մեկը աշխարհաքաղաքական զարգացումներն են․« Տարիներ շարունակ այդ հարաբերակցությունը 80/20 էր՝ Ռուսաստանից եւ այլ երկրներից եկող դրամական փոխանցումների եւ ՀՆԱ-ի։ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններն իրենց ազդեցությունն են ունենում այդ ցուցանիշի վրա»։

Ըստ Գալստյանի՝ երկրորդ գործոնը հայկական դրամով արտահայտված աշխատավարձերի եւ ռուսական ռուբլով աշխատավարձերի տարբերության էական նվազումն է․ «Այսինքն մարդը, որ, օրինակ, զբաղված է շինարարական ոլորտում, աշխատանք իրականացնի ՌԴ–ում կամ ՀՀ–ում, աշխատավարձի տարբերությունը բավականին փոքրացել է, որի արդյունքում մեր համաերկրացիների համար Ռուսաստանում աշխատելու գայթակղությունն ու գրավչությունը բավականին նվազել է»։

ԿԲ նախագահի ներկայացմամբ՝ երրորդ գործոնն էլ պայմանավորված է ռուս–ուկրաինական կոնֆլիկտի արդյունքում հսկայական դրամական փոխանցումներով․ «Եւ այդտեղ վիճակագրորեն դասակարգելը՝ թե ինչ բնույթ ունեն փոխանցումները, բավականին դժվար է, ուստի մենք տեսանք, որ այն պիկերը, որոնք կային 2022 թվականին, որոշակիորեն հաղթահարվեցին, ու այժմ այն, ինչ մենք ունենք, բնականոն վիճակն է»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930