ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին՝ ձեր քաղաքական հոտառությունն ի՞նչ է ասում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին:
Նա պատասխանեց. «Վիզուալ դուք կարող եք տեսնել՝ շարժումը մարո՞ւմ է, թե՞ ընդլայնվում է»: Հարցին՝ իշխանափոխության վտանգ տեսնո՞ւմ եք՝ նա պատասխանեց. «Չեմ տեսնում: Իշխանափոխությունը իրավական երկրում հնարավոր է արտահերթ կամ հերթական ընտրությունների միջոցով: Եթե դուք տեսնում եք արտահերթ ընտրությունների նախադրյալներ այդ շրջափուլում, ապա ինքներդ ձեր հարցի պատասխանն ունեք: Եթե չեք տեսնում, պետք է պատրաստվել ընտրություններին 2026 թվականին»:
Լրագրողները ճշտեցին՝ հրապարակում մարդկանց թիվը չի՞ հուշում արտահերթ ընտրությունների մասին՝ Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Անձամբ ես չեմ տեսնում այդպիսի նախադրյալներ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ