Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում մաքուր էներգիայի աղբյուրների փոխակերպումը ու Էլեկտրահաղորդման ցանցի արդիականացումն աջակցություն կստանա Համաշխարհային բանկից

Հունիս 03,2024 19:03
World bank

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն հաստատել է 40 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում Հայաստանի էներգետիկայի ոլորտի փոխակերպմանը, որը կաջակցի Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040թ.) իրականացմանը։ Ներդրումներն ուղղված կլինեն էլեկտրահաղորդման ենթակայանների վերականգնմանը, բարեփոխումների իրականացմանը, որոնք մասնավոր ֆինանսավորման հնարավորություններ կընձեռեն էլեկտրահաղորդող ընկերությանը, ինչպես նաև էներգետիկ ոլորտի արդիականացման խթանմանն ու Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի զարգացող տնտեսությունների միջև էներգետիկ համագործակցության կայացմանը:

Հայաստանի էներգետիկայի ոլորտը մեծապես կախված է ներկրվող վառելիքից, հատկապես բնական գազից, որը էներգետիկ անվտանգության զգալի ռիսկեր է ստեղծում՝ զուգորդված համաշխարհային էներգետիկ ճգնաժամով։ Մասնավոր ներդրումների ներգրավումն էական նշանակություն ունի այս ոլորտում անհրաժեշտ լայնածավալ ծրագրերի ֆինանսավորման համար: 2021 թվականին Հայաստանի էներգիայի ընդհանուր մատակարարման 62 տոկոսը ստացվել է բնական գազից, որին հաջորդում են նավթը (16 տոկոս), ատոմային էներգիան (14 տոկոս) և հիդրոէներգիան (5 տոկոս), մինչդեռ ոչ ավանդական վերականգնվող էներգիայի աղբյուրները (քամին և արևային էներգիան) կազմել են մոտ 1 տոկոս։

«Սպառողների համար մատչելի, հուսալի և էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայի մատակարարումն ապահովելու համար Հայաստանին անհրաժեշտ են շարունակական ներդրումներ էլեկտրահաղորդման ցանցի արդիականացման և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի առևտրային կենսունակության բարձրացման համար: Ավելին, մենք ակնկալում ենք, որ այս ծրագիրը կօգնի նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները, ինչը չափազանց կարևոր է կլիմայի փոփոխությունը մեղմելու համար», – ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:

Ծրագրի նպատակն է դյուրացնել մինչև 2032 թվականը վերականգնվող էներգիայի արտադրության մոտ 1,1 ԳՎտ հզորության ինտեգրումը հաղորդման ցանց, ինչը բավարար է 690,000 տնային տնտեսությունների էլեկտրասնուցման համար: Սա կնվազեցնի նաև ջերմոցային գազերի (ՋԳ) տարեկան զուտ արտանետումները 540 հազար տոննայով: Բացի այդ, այն նախատեսում է ներգրավել 550 միլիոն ԱՄՆ դոլար գումարի մասնավոր ներդրումներ, արդիականացնել բոլոր փոխանցման ենթակայանները՝ օգտագործելով ավտոմատ կառավարման համակարգեր և թվային պաշտպանություն, և ավելացնել փոխանցման ենթակայանների ընդհանուր հզորությունը 2711 մեգավոլտ-ամպերից (Մվա) մինչև 3109 Մվա: Այս ջանքերը ներկայացնում են համապարփակ ռազմավարություն՝ ընդլայնելու վերականգնվող էներգիայի տեղակայումը, նվազագույնի հասցնելու շրջակա միջավայրի վրա ազդեցությունները և արդիականացնելու էլեկտրացանցը՝ բարելավելով արդյունավետությունն ու հուսալիությունը։

Ծրագիրը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում (ԵԿԱ) վերականգնվող էներգիայի ընդլայնման 2.0 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք բազմափուլ ծրագրի մի մասն է (ECARES MPA), որը հաստատվել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի կողմից 2024 թվականի մարտի 28-ին: Այս տարածաշրջանային մեծ ծրագրի նպատակն է աջակցել ԵԿԱ տարածաշրջանի մասնակից երկրների վերականգնվող էներգիայի անցման արագացմանը և մասշտաբի և ազդեցության հասնելու մասնավոր ներդրումների միջոցով՝ միաժամանակ խթանել տարածաշրջանային գիտելիքի փոխանակումը տվյալ ոլորտում:

 

Համաշխարհային բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930