Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմնավորում ներկայացվե՞լ է, որ կարելի է նման հիմնադրամում 10 կամ 20 մլն դրամ ամսական աշխատավարձով աշխատել». Արսեն Թորոսյանը՝ Ռոմանոս Պետրոսյանին

Հունիս 03,2024 18:40

Այսօր ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին հարցրեց Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամում կատարված ուսումնասիրության մասին. «Պետական միջոցներից ֆինանսավորվող հիմնադրամում եղե՞լ են անհամաչափ բարձր աշխատավարձեր, թե՞ չէ, հիմնավորում ներկայացվե՞լ է: Միգուցե մենք չգիտենք եւ չենք պատկերացնում, որ կարելի է նման հիմնադրամում 10 կամ 20 մլն դրամ ամսական աշխատավարձով աշխատել եւ նման կարեւոր արդյունք գեներացնել: Եթե կա, կիսվեք: Ստուգումները դրա համար էին, որ ի վերջո հանրությունը կամ ասի՝ այո, լավ են արել, ծախսել են, կամ չգիտենք դա ոնց է եղել, պետք է ուսումնասիրենք»:

Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց, որ ԱՆԻՖ-ում արձանագրված խախտումները փոխանցել են դատախազությանը, ինչի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս պահին հետաքննություն է իրականացվում:

Նա նշեց, որ որոշակի մտահոգություններ կային պաշտոնյաների վարձատրության հետ կապված, բայց այդ ամեն ինչը պատշաճ փաստաթղթավորված է եղել:

Արսեն Թորոսյանը հորդորեց կոնկրետ ասել, թե որ պաշտոնյան ինչքան աշխատավարձ է ստացել, եթե չեն ասում, ուրեմն մամուլի հրապարակումը ճիշտ է:

Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց, որ եթե իրավապահները այդ թվերը զերծ են մնում հրապարակել, դա չի նշանակում, որ մամուլի հրապարակումները ճիշտ են: Նա նույնպես չհրապարակեց աշխատավարձի չափը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930