Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացուն կացարանով ապահովելու հարցի վերաբերյալ այս պահին բանավոր քննարկումներ են ընթանում իրավասու գերատեսչությունների հետ. ՄԻՊ

Հունիս 03,2024 18:52

Ի պատասխան փաստաբանի կողմից ստացված ահազանգի, ինչպես նաև սոցիալական հարթակներում տարածված այն տեղեկատվության, որ 91-ամյա Սուրիկ Գևորգյանին վտարել են բնակարանից և վերջինս մնացել է առանց կացարան, հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ահազանգի հրատապ ուսումնասիրություն։

Քաղաքացուն կացարանով ապահովելու հարցի վերաբերյալ այս պահին բանավոր քննարկումներ են ընթանում իրավասու գերատեսչությունների հետ։

Մասնավորապես, Պաշտպանի առաջարկությամբ Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցներն այցելել են Սուրիկ Գևորգյանին՝ տեղում կարիքների գնահատում իրականացնելու նպատակով։

Ավելին, մայիսի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել է բանավոր բողոք այն մասին, որ Սուրիկ Գևորգյանի կողմից բնակարան ներխուժումը վերացնելու վերաբերյալ սեփականատիրոջ դիմումի հիման վրա տրամադրվել է 2-օրյա ժամկետ: Բարձրացված հարցը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից հրատապության կարգով` գրավոր և բանավոր ընթացակարգերով, քննարկվել է ոստիկանության հետ:

ՄԻՊ միջամտության արդյունքում, հաշվի առնելով քաղաքացու տարիքը, առողջական վիճակը, նշված գործողությունների կատարումը երկարաձգվել է 10 օրով։ Այս հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, կապ է պահպանվում ինչպես փաստաբանի, այնպես իրավասու գերատեսչությունների հետ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930