Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Մինասյանն ասել է, թե հիվանդ եմ ու ԱԺ չի եկել. Արծվիկ Մինասյանը առողջություն մաղթեց ու փոխանցեց՝ քրեորեն պատժելի արարք են անում

Հունիս 03,2024 18:15

Այսօր ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը դժգոհեց, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի փոխարեն ԱԺ է եկել նախարարության աշխատակազմի ղեկավար Սիլվարդ Գեւորգյանը: Նա ասաց, որ իրենք չեն եկել զուտ թվեր լսելու: Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ առավոտյան խոսել է Մինասյանի հետ, նախարարը վատառողջ է, հիվանդ լինելու պատճառով չի եկել:

Դժգոհեց նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, որ նախապես օրակարգ են հաստատում, բայց սա էլ որերորդ դեպքն է, ուղարկում են աշխատակցի:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ 2022-ին Վարչապետի 570-Ա որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով սահմանազատման, սահմանագծման հարցերով, արդարադատության նախարարությունը ինչպե՞ս է վերաբերում այս հանձնաժողովին արդյոք իրավունք ունի՞ կայացնելու որոշումներ, որոնք ենթակա են կատարման: Ձեւակերպված է, որ վարչապետը ստեղծում է խորհրդակցական մարմիններ, խորհրդակցական մարմինը կարո՞ղ է կատարման ենթակա որոշում կայացնել:

Մինասյանը նաեւ հարցրեց. «Գրիգոր Մինասյանին առողջություն, բայց նախարարությունը անվավեր համարեց Կիրանցի մի շարք բնակիչների սեփականության վկայականները, մարդկանց պապերի կողմից տարիների ընթացքում որպես սեփականություն օգտագործված հողամասերի կադաստրի վկայականները, ինչի՞ հիման վրա էիք դա անում, դա Սահմանադրության 202 հոդվածից շեղելու փորձ չէ՞: Սեփականության իրավունքը չեղարկելը էդպես հեշտ գործ չի, որ մի նախարարություն իրեն վերապահի: Չի կարող որեւէ մեկը կառավարության անդամներից ասի՝ գիտեք, դա ՀՀ տարածք չէ: ՀՀ տարածք է հենց, երբ կա սեփականության վկայական ու նախորդ սերունդները տնօրինել, օգտագործել են այդ տարածքները: ՀՀ տարածքի որեւէ փոփոխություն ենթակա է հանրաքվեի: Սա այնքան պարզ է, որ փորձել այլ մեխանիզմներով շրջանցել չի լինի, քրեորեն պատժելի արարք է»:

Նախարարության աշխատակիցը հորդորեց գրավոր ուղարկել այդ հարցերը:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930