Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը Եղեգնաձորում ընդունել է Նիդեռլանդների ոստիկանության պատվիրակության անդամներին, տեղեկանում ենք ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգից:
«Ուրախ ենք այսօր Եղեգնաձորում ողջունել Նիդեռլանդների ոստիկանության պատվիրակությանը: Լավ քննարկումներ ունեցանք Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատի և տեղում իրականացվող գործունեության վերաբերյալ», – նշել է առաքելությունն իր գրառման մեջ՝ շնորհակալություն հայտնելով Նիդեռլանդներին առաքելությանը ցուցաբերվող շարունակական աջակցության համար:
Happy to welcome visitors from the Dutch Police today in Yeghegnadzor. Good discussions on EUMA’s mandate and activities on the ground. Dank je wel 🇳🇱 for your continued support to the Mission! pic.twitter.com/4fBBiGNRTO
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) June 3, 2024