Արդեն բավական մեծ ծավալի արված աշխատանք է իրականացվել: Խոսքը Ալավերդու Թումանյան փողոցի հատվածներին է վերաբերում, Սանահին կայարանի մի շարք մասեր այսօր հիմնական աշխատանքի մեծ մասը կավարտենք: Այսօր կդառնա չորրորդ օրը, որ ամենաշատ տուժած բնակավայրում՝ Քարկոփում, լայնածավալ գործողություններ են իրականացվում և´ կամավորների, և´ փրկարարների, և´ համայնքային գործընկերների կողմից:
Մեր ամենահրատապ անելիքը ժամանակավոր կամուրջներն են: Այս ուղղությամբ տարբեր գործընկերների հետ ենք աշխատում, մոտ օրերս ակնկալում ենք լուծումներ: Եթե կգտնենք այլ գործընկեր երկրներում նման հավաքովի ժամանակավոր կամուրջներ, մեր գործը բավական կհեշտանա, կտեղափոխենք, կհավաքենք, եթե ոչ, տեղի ուժերով նույնպես որոշ մտքեր կան, թե ինչպես ունենալ ժամանակավոր կամուրջներ:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն