Լրահոս
Օրվա լրահոսը

«Համարյա սրբազան չմնաց, որ էս շարժմանը չմասնակցի, Մայր աթոռից եւ կոնկրետ կաբինետից էդ շարժումը ղեկավարվում է». Արայիկ Հարությունյան

Հունիս 03,2024 17:15

Այսօր ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին հորդորեց ապացույցներ ներկայացնել, որ «Սրբազան շարժումը» գլխավորում է հենց Մայր աթոռը, Հայ առաքելական եկեղեցին:

Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Բազմաթիվ հայտարարություններ են հնչել Մայր աթոռ սուրբ Էջմիածնից: Համարյա թե սրբազան չմնաց, որ որեւէ ձեւով էս շարժմանը չմասնակցի: Ես չգիտեմ էլ ի՞նչ պետք է անեն: Դա ինձ թույլ է տալիս նման եզրակացություն անել, որ Մայր աթոռից եւ կոնկրետ կաբինետից էդ շարժումը ղեկավարվում է»:

Լիլիթ Գալստյանը արձագանքեց. «Ձեր տրամաբանությամբ ԿԳՄՍ-ն աջակցում եւ սատարում է մեր սրբազան շարժման առաջնագծում, որովհետեւ մի շարք վաստակավոր արտիստներ, երեւելի մշակութային գործիչներ իրենց աջակցությունն են հայտնել շարժմանը, կարո՞ղ եմ այդպես բխեցնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նորից կորցված հնարավոռություն.

    ‘Համարյա թե ոստիկան, տարբեր գույնի գլխարկներով, չմնաց, որ որևե ձևով էս շարժմանը չմասնակցի: Ես չգիտեմ էլ ի՞նչ պետք է անեն: Դա ինձ թույլ է տալիս նման եզրակածություն անել, որ ՆԳՆ-ից և կոնկրետ կաբինետից էդ շարժումը ղեկավարվում է:’

    Հարց. Արդյո՞ք Բագրատ Սրբազանը Ներքին Գործերի Նախարարության գործակալ է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930