Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ գալիս ես գերատեսչության առաջ ու հաթաթաներ ես տալիս, դժվար թե դրական որեւէ արձագանք ստանաս». Արայիկ Հարությունյանը՝ Բագրատ սրբազանին

Հունիս 03,2024 16:34

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին՝ ինչո՞ւ եք կարծում, որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը մարում է՝ պատասխանեց. «Իմ քաղաքական փորձառությամբ: Երբ տեսնում եմ, որ առաջնորդները իրենք իրենց փակուղի են մտցնում, այդպիսի եզրակացություն եմ անում»:

Արայիկ Հարությունյան

Հարցին՝ իշխանությունը հնարավո՞ր է երկխոսության գնա՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Հաշտության առաջարկ որտե՞ղ եք տեսել: Երբ որ դու գալիս ես որեւէ գերատեսչության առաջ ու հաթաթաներ ես տալիս որեւէ մարմնի աշխատանքներին, դժվար թե դրական որեւէ արձագանք ստանաս: Այդ մարմինների աշխատակիցները, ներկայացուցիչները առաջարկել են, թե դա ինչպես կարող են անել»:

Ըստ նրա, ընդդիմադիրները տանում են լարման ու բախումների, ինչը տեսան ԱԳՆ-ի դիմաց. «Եթե այս գործելաոճը չլինի, մենք ցանկացած ուժի հետ հարաբերվում ենք»:

Հարցին՝ փողոցով իշխանության եկած ձեր ուժը ինչո՞ւ է կոպիտ վերաբերվում մարդկանց, ովքեր փողոցով ուզում են հասնել փոփոխության՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Մենք ամենեւին փողոցում ծավալվող գործընթացներին դեմ չենք եւ դուք տեսել եք, որ մեր իշխանության օրոք բազմաթիվ քաղաքական գործընթացներ են եղել փողոցում, բայց համապատասխան ինստիտուտները հասարակական կարգի խախտումների դեպքում արձագանքում են ու համապատասխան գնահատականներ տալիս»:

Հարցին եթե շարժումը մարած է, ինչպես դուք եք ասում, ինչո՞ւ է այդքան ոստիկանություն դուրս եկել փողոց, ընդդիմանում՝ նա պատասխանեց. «Հիմա դուք հանդես եք գալիս որպես քաղաքական գործիչ, որովհետեւ անկախ նրանից, թե հասարակական կարգը խախտում է մի մարդ, ով հարբած է, մի մարդ, ով թմրանյութի ազդեցության տակ է կամ ասենք մի խումբ, որն ունի քաղաքական նպատակներ եւ նույնպես հասարակական կարգ է խախտում, ոստիկանությունը եւ իրավապահ մարմիները տալիս են արձագանք»:

Լրագրողները հիշեցրին՝ 2018-ին Փաշինյանը նույն ձեւ ասում էր՝ պիտի մտնենք խորհրդարան: Արայիկ Հարությունյանը արձագանքեց. «Դրանք խաղաղ անհնազանդության ակցիաներ էին՝ ուղղված ավտորիտար, ընտրությունները կեղծած, իշխանությունը ուզուրպացրածի դեմ»:

Անդրադառնալով Իշխան Զաքարյանի հետ հանդիպմանը, նա ասաց, որ ներքաղաքական հարցեր չեն քննարկել, սպորտային միջոցառումների շրջանակներում են հանդիպել. «Իշխան Զաքարյանը հաջորդ քառօրյային կգա եւ իրեն կարող եք այդ հարցը տալ»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե կմիանա՞ ընդդիմությանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930