Այսօր` աղետի 9-րդ օրը, Ալավերդու համայնքապետարանում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի նիստ` ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:
Նիստին մասնակցել են աղետի հետևանքների վերացման, աղետի գոտի վերականգնման աշխատանքներին ներգրավված գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ամփոփվել է անցնող օրերին կատարված աշխատանքը, ներկայացվել են երկաթուղու, ճանապարհների, կամուրջների և այլ ենթակառուցվածքների վերականգնամն ուղղությամբ կատարվող ինտենսիվ աշխատանքները:
Նախարարին զեկուցվել է աղետի գոտում հակահամաճարակային աշխատանքների իրականացման, ինչպես նաև տուժած քաղաքացիների և բիզնեսի կրած վնասների գույքագրման աշխատանքների մասին:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
Կարդացեք նաև