Օդի փոշով աղտոտվածության ցուցանիշների տեղեկատվական հարթակ է մշակվել, որն այսօրվանից Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ www.yerevan.am կայքում հասանելի կլինի բոլորին: Օդի որակի չափիչ 15 սարք է այս պահին տեղադրվել մայրաքաղաքում:
Հարթակը հնարավորություն է տալիս դիտարկել ողջ քաղաքի փոշու աղտոտվածության մակարդակը և մինչև մեկ ամսվա հստակ տեղեկություն ստանալ:
Սարքերի թիվն օր օրի մեծանալու է:
Երևանի քաղաքապետարան