«Արդարադատության նախարարությունը, փորձելով հիմնավորել Տավուշի մարզում տարածքներ հանձնելը, ասում էր,որ կադաստրային փաստաթղթերում սխալ կար: Ե՞րբ է առաջացել սխալը, սխալ անողները ի՞նչ պատասխանատվության են ենթարկվել»,- այսօր ԱԺ հանձնաժողովներում քննարկվում է 2023-ի պետբյուջեի կատարման հաշվետվությունը եւ այս հարցը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ուղղեց Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին:
Նա նաեւ հիշեցրեց, թե ոնց որ նույն Արայիկ Հարությունյանը՝ 2019-ին ասում՝ արկղերով կոռուպցիոն նյութ կուղարկեմ դատախազություն. «Մի հատ անձեռոցիկ էլ չեք ուղարկել»:
Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ կրթական համակարգի հետ կապված բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել եւ վերածվել են որոշումների. «2018-ից հետո ես շատ ավելի մեծ գործով էի զբաղված, քան ՀՅԴ-ի հետ ինչ-որ հարաբերություն ունենալը եւ իրանցով զբաղվելը, դա կորոնավիրուսն էր, պատերազմը, հետպատերազմյան շրջանը: Էդ արկղերը փոխաբերական իմաստով դատարաններում դարձել են քրեական գործեր»:
Արթուր Խաչատրյանն էլ ասաց. «Դաշնակցության հետ դուք ընդհանրապես չեք հարաբերվել, պետք չի իլյուզիա ունենալ: COVID-ի հարցը լուծել եք խայտառակ վատ, պատերազմը պարտվել եք, այնպես որ լավ կլինի ընդհանրապես ոչ մի բանով չզբաղվեիք»:
Կարդացեք նաև
Արայիկ Հարությունյաննն էլ վիճեց. «Էդ դուք էիք ինձ հետ հարաբերվում, երբ ԿԳՄՍՆ-ի պատերի տակ շուրջպար էիք բռնել, որ ինձ աշխատանքից հանեիք եւ պաշտոնանկ անեիք: Իհարկե, դա ձեզ չհաջողվեց, բայց դուք էիք այդտեղ պարում, ես չէի պարում: Կարծեմ պարոն Մինասյանին տեսել եմ էդ շուրջպարի մեջ»:
Արծվիկ Մինասյանը տեղից բորբոքվեց. «Հերթական կեղծի՛ք»:
Արայիկ Հարությունյանը շարունակեց. «ԿԳՄՍՆ-ի հետ դուրս եկան կռիվ տալու, իրանց «Նիկոլ Աղբալյան» միությունը քայքայվեց եւ մեծ մասին հեռացրեցին, որովհետեւ էդ մարդիկ չէին ցանկանում ԿԳՄՍՆ-ի եւ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ բողոքներ անել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Դարակազմիկ
Դատողություններ
ՈՒնի
Մարդը