Մայիսի 27-ից հունիսի 2-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 527 դեպք, որից 138-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 61, փլուզման՝ 8, սողանքի, պայթյունի, երկրաշարժի, ուժեղ քամու, դարափուլի՝ 1-ական, տեղատարափ անձրևի, զինամթերքի հայտնաբերման, կայծակի՝ 2-ական, որոնողափրկարարական, ուժեղ կարկուտի` 3-ական, քարաթափման, վայրի կենդանիների հարձակման՝ 4-ական, օձի նկատման՝ 61, կեղծ ահազանգի, ինքնասպանության փորձի՝ 6-ական, թունավորման՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 36, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 184, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 30, հրդեհի կեղծ կանչի՝ 21, 78 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 39 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 60 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 40 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 78, զոհվել՝ 11 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:
Կարդացեք նաև
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն