«Տեսնելով, թե մեր հայրենակիցներն ինչ տիպի բռնությունների են ենթարկվել, իմ վնասվածքն ի՞նչ է որ, սովորական սալջարդ է, մի քիչ երկար կտեւի, բայց կանցնի… Մի քանի հոգով բռնեցին, հարվածելով, շպրտելով տարան»,-լրագրողների հետ զրույցում ասաց երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն:
Ոստիկաններին կոչ արեց նաեւ, որ կարգազանցներին բերման ենթարկեն, ոչ թե մայթերից մարդկանց վերցնեն ու տանեն, նաեւ անպայման պահանջ ներկայացնեն բերման ենթարկելուց:
Երգիչը նաեւ նշեց, որ ամեն տարի ոստիկանական ակադեմիայում երգել է ՝ ոստիկանների համար. «Թող ինչ անում են, մտածեն, որ եթե պիտի կարգը պահեն հասարակության մեջ, թող կարգը պահեն, որ թե կարգը խանգարելու համար գործեն… Թող իրենց սրտերը բաց լինեն սիրո համար»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ