Regionmonitor. Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյին։
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի տարբեր ասպեկտների, ինչպես նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանային խաղաղ գործընթացի շուրջ։
Բայրամովն ընդգծել է, որ սահմանազատման հանձնաժողովների միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը, որը ներառում է Հայաստանի կողմից 4 գյուղերի վերադարձը, ևս մեկ անգամ հաստատել է երկկողմ բանակցային գործընթացի օգտակարությունը տարածաշրջանային խաղաղության և վստահության վերականգնման համար:
Կարդացեք նաև