Բաղրամյան փողոցում երթը գլխավորող Բագրատ Սրբազանը ձեռքով բարեւեց ԱԺ շենքը հսկող ոստիկաններին: «Ոստիկանությունը պետք է լինի իր նկատմամբ հարգանք տարածողը, ոչ թե մարդկանց ահաբեկողը: Մարդիկ պետք է նրանց տեսելուց հարգանք զգան, ոչ թե հակառակը լինի, ոչ թե երկյուղեն ու ահաբեկվեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը:
«Ինչ վերաբերվում է իշխանություններին, նրանց մասին էլ հետեւյալը նշեց. «Ես ոչ այս մարդկանց հոգեխանգարմունքներն եմ հասկանում, ոչ էլ տրամաբանությունը, այսքան ոստիկան բերել են, որ ինչ անեն: Մարդկանց երեւի առավոտից արեւի տակ կանգնեցրել են»,-հավելեց սրբազանը:
Նա նորից նշեց. «Պարտության սիմվոլը չի կարող որեւէ ձեւով, որեւէ կերպով բանակցություններ ունենալ, քննարկել, խոսել, ընդդիմանալ, փաստը տեսնում եք… Միայն ու միայն այդ մարդը զիջում է, եւ դեռ բավական չի զիջելը՝ օրենքի սահմաններից ու միջազգային հիմնավորումներից դուրս, մարդկանց ահաբեկում է պատերազմով : Բա քո գործառույթն ինչ է, որ այս մարդկանց չես պաշտպանելու»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ