ՀԱՊԿ-ը (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) հույս ունի, որ Երևանը կհստակեցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարները, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Ալմաթիում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը:
«Հուսով ենք՝ հանրապետության քաղաքական ղեկավարությունը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները, ինչը ձեռնտու կլինի մեր միության բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար»,- ասել է գլխավոր քարտուղարը՝ նշելով նաև, որ «վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի գործընկերները զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին»։