«Ազատություն». Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունում 143 միլիոն մանաթի (հավասար է մոտ 82 միլիոն ԱՄՆ դոլարի) յուրացման գործով ձերբակալվել են ֆինանսական ծառայության ևս երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք աշխատել են տարբեր զորամասերում։
«Թրենդ» ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունում շարունակվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել Ջաբրայիլ Օրուջովին և Վահիդ Նովրուզլուին: Նրանք տարբեր զորամասերում ֆինանսական ծառայությունների ղեկավարների պաշտոններ են զբաղեցրել։
Օրուջովին և Նովրուզլուին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: