Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պարոն Խուդինյան, խնդալուդ ժամանակը կգա», «Ինչի ես «տոչկել» ինձ վրա». Սրբազանն ու փոխոստիկանապետը բանավիճեցին

Հունիս 03,2024 13:54

«Խնդում ես, պարոն Խուդինյան, խնդալուդ ժամանակը կգա դեռ… Ասում եմ՝ ինչ-որ կա, ձեր մասին հետո»,-Երեւանի փոխոստիկանապետ գնդապետ Արթուր Խուդինյանին ասաց Բագրատ սրբազանը՝ քննչական կոմիտեի մոտ ցույցի ժամանակ ներկայացնելով ոստիկանական վայրագությունները:

Երբ փոխոստիկանապետն արձագանքեց՝ ձեր մասին էլ, Բագրատ սրբազանն ասաց. «Կանգնել եմ, դիմացդ, դե ասա»:

«Անձնական դիմացի մարդու հետ բան եմ խոսում, ինչի ես «տոչկել» ինձ վրա, մարդու հետ անձնական բան եմ խոսում, եքա մարդ ես…»,- նեղսրտեց Արթուր Խուդինյանը:

«Էդ լավ է, որ «եքա» մարդ եմ, «տոչկել»… Հա «տոչկել» եմ… դե հանդարտ մնացեք: Ես ձեր հետ խոսելու բան չունեմ, էդ դուք եք եկել ու չգիտեմ ինչու էստեղ կանգնել»,-ասաց սրբազանը:

Նա նաեւ կոչ արեց հետ գնալ ժողովրդին, որպեսզի իրավիճակը չլարվի:

«Ժողովուրդ ջան, մենք մեր օրակարգից չենք շեղվելու, իրենց հետ գործ չունենք, ոստիկանության հետ մեր հարաբերությունները կեղծ օրակարգից են: Մարդիկ թաքնվում են պատուհանների ու դռների հետեւում ու մեզ երկուսիս իրար դեմ հանում… Մեկի սիրտը արյուն է ուզում, ուրիշ ոչ մի բան: Ես հասկանում եմ, թե ինչի են ոստիկանությանը բերել կանգնեցրել այստեղ: Սա մեծ թակարդ է… Նրանք ովքեր ուզում են, որ մենք հայտնվենք այս թակարդում, չենք հայտնվելու: Ասելու ենք այն, ինչ ճշմարտությունն է, կընդունեն՝ կընդունեն, չեն ընդունի՝ չեն ընդունի: Խնդիր չկա»,- Սրբազանը:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930