«Ազատություն». Վրաստանի խորհրդարանի խոսնակը ստորագրեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում ստորագրումից անմիջապես հետո։
Այս օրենքով ավելի քան 20 տոկոսով դրսից ֆինանսավորվող ՀԿ-ները և այլ միություններ պարտավոր են գրանցվել որպես «օտարերկրյա գործակալներ»: Եթե կազմակերպությունը հրաժարվի գրանցվելուց, իսկ շատերն արդեն ասել են, որ կհրաժարվեն, ապա Արդարադատության նախարարությունը կսկսի ստուգումներ անցկացնել և կսահմանվեն խոշոր տուգանքներ: