Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսպիսի դիվանագիտությամբ պատերազմն ավելի մոտ է, քան թվացյալ խաղաղությունը»․ Ռուբեն Կարապետյան

Հունիս 03,2024 11:18

 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած դիվանագետ Ռուբեն Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ շարժմանը միացած դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներն այսօրվանից սկսած այցելելու են բոլոր դեսպանատներ։

«Ինչի՞ց սկսվեց այս շարժումը, սկսվեց նրանից, որ տեղի է ունենում անօրինական, հակասահմանադրական ու միակողմանի գործընթաց։ Բայց մենք սրա մասին շատ քիչ ենք խոսել։ Սա հակառակ է միջազգային նորմերին ու օրենքներին։ Եվ այն դեսպանները կամ կենտրոնները, որոնք քննադատում են, կարող են ինչ-որ բան ասել, պետք է հստակ այս ուղերձն իրենց հասցնել»,- ասաց նա։

Ռուբեն Կարապետյանը նշեց, որ «խաղաղության» թեզն է շահարկվում ՀՀ իշխանությունների կողմից։ Բայց խաղաղությունը բանակցություններն են, երբ խոսում են դիվանագետները, լռում են թնդանոթները։

«Մենք արդյոք ունենք դիվանագիտություն, թե՞ չունենք, կա՞ բանակցային գործընթաց՝ որպես այդպիսին, թե՞ սա ուղղակի միակողմանի Հայաստանի հաշվին որոշակի աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու պրոցես է։ Եթե այդպես է, ուրեմն Հայաստանն իր դիվանագիտական ամբողջ զինանոցը պետք է օգտագործեր, նստեր սեղանին՝ առաջ քաշելով իր նախապայմանները։ Այս ամենը մենք չենք տեսնում, հետեւաբար, այսպիսի գործելակերպով պատերազմը շատ ավելի մոտ է դառնում թվացյալ խաղաղությունից»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930