Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունից Երևան այցելության պաշտոնական հրավեր է փոխանցել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին

Հունիս 03,2024 10:23

🔷Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպում են ունեցել Ուկրաինայի Բուչա քաղաքի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկի հետ։

🔹️Հանդիպման ընթացքում քննարկվել են Բուչա համայնքի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։

🔹️«Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ և մշտապես պատրաստ ենք աջակցելու Բուչային և պատերազմական գործողությունների արդյունքում տուժած մյուս համայնքներին»,- ընդգծել է Տիգրան Տեր-Մարգարյանը։

🔹️Հյուրերը ծաղիկներ են խոնարհել և  հարգանքի տուրք մատուցել Բուչայի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։

🔷Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այցելել է նաև Նոր Նորքի գործընկեր Կիևի Գոլոսեևսկի շրջան։

🔹️Պաշտոնական հանդիպման ընթացքում շրջանի ղեկավար Սերգեյ Սադովոյի հետ քննարկվել են ձևավորված երկկողմ հարաբերությունների ամրապնդման, հետագա համագործակցության զարգացման հնարավորությունները։

🔹️Կողմերը կարևորել են երկուստեք համագործակցությունը, հատկապես քաղաքային տնտեսության որոշակի ոլորտներում նկատվող համանման խնդիրների շուրջ համատեղ լուծումներ գտնելու, այդ թվում նաև փորձի փոխանակման տեսակետից:

🔷️Հայկական պատվիրակությունը դեղորայքի տեսքով մարդասիրական օգնություն է փոխանցել ուկրաինական կողմի առողջապահական հաստատություններին։

🔷Աշխատանքային այցի ընթացքում հունիսի 2-ին, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ հանդիպել է նաև Օդեսայի հայկական համայնքի ներկայացուցիչներին,

այնուհետև մասնակցել կիրակնօրյա դպրոցի շրջանավարտներին նվիրված միջոցառմանը, որտեղ դեսպանը և Տիգրան Տեր-Մարգարյանը հանդես են եկել ողջույնի խոսքով։

🔷️Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունից Երևան այցելության պաշտոնական հրավեր է փոխանցել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին:

Նոր Նորք վարչական շրջան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930