Shamshyan.com. Այսօր՝ հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լվովյան փողոցի թիվ 16 շենքի բակում ավտոմեքենա է այրվում:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ 60-ամյա Լևոն Մինասյանին պատկանող «Renault logan» մակնիշի ավտոմեքենայում:
Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Կան կասկածներ, որ ավտոմեքենան միտումնավոր այրել են:
Կարդացեք նաև
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Լ. Մինասյանը հանրությանը հայտնի տիկտոկեր է, ում ավելի շատ կոչում են «Լևոն Արքա»:
Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: