Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայր սուրբ, հայր սուրբ» ասելով՝ հարվածել են Դանիել սարկավագին». Ռուբեն Մելիքյան

Հունիս 02,2024 22:11

«Մեքենաները տարել են հատուկ պահպանվող տարածք, իսկ հիմա «Նոյի թվի» գործեր են ուզում կապել մեքենաները երկար պահելու համար»,- այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում անցնող շաբաթվա իրավական քրոնիկոնը ներկայացրեց իրավապաշտպան, 5 իրավաբանների նախաձեռնության անդամ Ռուբեն Մելիքյանը:

Նա հարթակից հնչեցրեց 27 այն քաղաքացիների անունները, որոնք ձերբակալվել են երկու օր առաջ` ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանների կողմից իրականացված սադրանքի հետևանքով: Ապա հատուկ շեշտադրմամբ անդրադարձավ Դանիել սարկավագի նկատմամբ ոստիկանական գործողություններին՝ դրանք որակելով այլանդակություն. «Հայր սուրբ, հայր սուրբ» ասելով հարվածել են»:

Պարոն Մելիքյանն անդրադարձավ նաեւ մայիսի 31-ին ԱԳՆ շենքի մոտ ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ տեղի ունեցած միջադեպին, այդտեղից ձերբակալված անձանց ու ասաց, որ ձերբակալվածներին կալանքի միջնորդություն ներկայացնելու համար օրենքով սահմանված 60 ժամ է, իսկ այդ 60 ժամը լրանում է այս գիշեր՝  03:30–04:00-ն ընկած ժամանակահատվածում: Ըստ իրավապաշտպանի, եթե կալանքի միջնորդության մուտքը չեղավ, ուրեմն 72 ժամը լրանալուն պես ձերբակալվածներն ազատ կարձակվեն. «Մենք դեռ չենք գտել որեւէ դեպք, երբ ինչ-որ մեկը ինչ-որ գործողություն արած լինի: Մենք նման տեսագրություն չենք գտել, տեսնենք՝ Քննչականն ինչ է անելու: Մենք մեծ հույս ունենք, որ Քննչականը դաղալություններ չի անելու»:

ԱԺ «Հայաստան»խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ նկատեց, որ շատ կարեւոր են մարզային այցերը, մարզերի բնակիչները իրենց հետ, իրենց ծրագրերի հետ ծանոթանալու կարիք ունեն:

Պատգամավորը հիշեցրեց, որ շարժման անդամների հետ պայմանավորվել են, որ հոգնել չկա անհնազանդության ակցիաներից: Ըստ նրա՝ չի կարող Հանրապետության հրապարակում հավաքվի տասնյակ հազարավոր մարդ, իսկ ակցիաներին մասնակցելուց հոգնեն: Նա նկատեց, որ հիմա ակտիվ գործողությունների փուլն է, որտեղ մարդիկ կարող են ցույց տալ, թե ինչքան են սիրում հայրենիքը ու ոչ թե խոսքով, այլ գործով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930