Հունիսի 3-ին՝ առավոտյան ժամը 10-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները կհավաքվեն Արաբկիրի Սուրբ խաչ եկեղեցու բակում ու այդտեղից կշարժվեն Քննչական կոմիտե:
«Մեր պահանջների մասին տեղում կասենք: Հստակ պատասխանը ինչ տեղի է ունենում այս օրերին, կամ դրա պատասխանը կտան, կամ մենք այլեւս ազատ կլինենք գործելու: Հնարավորություն կունենանք հանդիպելու, խոսելու, վստահ եմ, որ ոստիկանները լցվելու են Քննչական կոմիտեի դիմացը: Մենք հարցադրումներ ունենք ու որոշակի գործողություններ»,- այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքված քաղաքացիներին ասաց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը:
Նա նաեւ ասաց, որ առաջիկա օրերի իրենց անելիքների մասին կասի հաջորդ օրերին: Միայն հավելեց, որ ծրագրել են գնալ Վանաձոր, Վարդենիս, Սեւան եւ Սյունիք. «Որովհետեւ Տավուշից սկսած մինչեւ Մեղրի այս աղետի շարունակականությունն է տեղի ունենալու: Այս մարդիկ իրենց հակասահմանադրական հանցանքը չեն սահմանափակելու միայն Տավուշով: Նախատեսել ենք նաեւ մեծ հանրահավաք, որի մասին կասեմ հաջորդ օրերին»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ