Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել:
Աշխարհի փոխչեմպիոն, +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը Բանգկոկում ավարտվող օլիմպիական վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակչում 3:2 հաշվով առավելության է հասել իռլանդացի Մարտին Մաքդոնագի նկատմամբ՝ ապահովելով իր մասնակցությունն ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում:
Սա Հայաստանի արդեն 12-րդ ուղեգիրն էր:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ