Ժամեր առաջ հայ-իրանական սահմանը հատեցին Իրանի Կարմիր մահիկի մարդասիրական օգնությունը տեղափոխող բեռնատարները։ Իրանի Կարմիր մահիկը, լինելով Հայկական Կարմիր խաչի ընկերության գործընկեր, առաջարկել է աջակցություն Լոռու մարզի աղետից տուժած քաղաքացիներին։ Բեռնատարները ժամանելու են Երևան «Գրացիա» Հայկական Կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոն՝ հասցե Աշտարակի խճուղի 50/12։
Բեռտնատարները Երևանում դիմավորելու են Իրանի դեսպանության և Կարմիր մահիկի ներկայացուցիչներն ու Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգարել +37493557530 հեռախոսահամարով։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ