Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության փողոցը սահմանազատել են, փնտրում են ոստիկանության պատիվը

Հունիս 02,2024 18:17

Այսօր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ու իր մի քանի գործընկերներ խորհրդանշական ակցիա են իրականցրել Հանրապետության փողոցում: Նրանք սահմանազատել են մայիսի 27-ին նշված վայրում ոստիկանների իրականացրած անօրինական գործողությունների վայրը եւ առանձնահատուկ կերպով քաղաքացիներին են ներկայացրել, թե որ հատվածում ոստիկաններն իրենց ինչ անօրինական գործողություն են թույլ տվել: Հիշեցնենք, որ նշված վայրում ոստիկանները դաժան ծեծի էին ենթարկել ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին:

«Այստեղ սեռական հայհոյանքներ են տվել, երեք հարկանի, այս հատվածում ոստիկանական բռնություններ են կատարվել, այստեղ քողարկված հարվածներ, բիզերով հարվածներ, վեց օր անգործություն է այստեղ արձանագրվել, տեղեկատվություն կա, որ հանցադեպի կրկնության դեպքեր են արձանագրվել Վազգեն Սարգսյան հասցեում նախարարությունների դալանի հատվածում»,- այսպես դեպքի վայրը սահմանազատելուց հետո իրավապաշտպանները կազմեցին դեպքի արձանագրությունը՝ թվարկելով՝ որ հատվածում, ինչ են թույլ տվել ոստիկանները:

Ռուբեն Մելիքյանն էլ շարունակեց. «Անպարկեշտ արտահայտություններ փնտրեք, այստեղ կա՞ն, թե՞ չկան, օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ կան: Ոստիկանական պատիվն էլ փնտրենք, տղամարդու պատիվ փորձենք գտնել»:

Ապա Մելիքյանը անդրադարձավ մայիսի 31-ին ԱԳՆ-ի դիմաց ոստիկանների եւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների միջեւ արձանագրված միջադեպին ու նկատեց, որ այդ դեպքով քննչական խումբ է ձեւավորվել, քննչական գործողություններ են կատարվել, մարդիկ են ձերբակալվել, իսկ Հանրապետության փողոցում տեղի ունեցած  դեպքով, որտեղ պատգամավորի են ծեծել,  6 օր է՝ ոչ մի գործողություն չի կատարվել: Իրավապաշտպանն այս դեպքով  արձանագրեց երկակի ստանդարտների իրողությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930