Իրանի նախագահական առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունն է առաջադրել Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
67-ամյա Ահմադինեժադը համարվում է քաղաքական կոշտ գծի կողմնակից, պաշտոնավարել է երկու ժամկետ՝ 2005-ից 2013 թվականներին, իսկ նրա երկրորդ ժամկետը նշանավորվել է 2009 թվականին վիճելի արդյունքների պատճառով բուռն բողոքի ցույցերով և դաժան ճնշմամբ:
Որպես թեկնածու գրանցվել է նաև Զոհրե Էլահիանը, որն առաջին իրանուհին է դարձել, որը ներկայացրել է փաստաթղթերը երկրի նախագահի ընտրություններին մասնակցելու համար և գրանցվել է որպես թեկնածու։