Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասունը Շուշիի լեգենդն էր, որ կյանքից առավել Շուշին էր սիրում։ Մենք նրան Շուշիի ու մի ամբողջ Արցախ պարտք մնացինք»․ «Ա1+»

Հունիս 02,2024 16:34

«Մորս ամբողջ կյանքում լացելիս եմ հիշում։ Երբ մայրս լացում էր, մենք՝ 5 երեխաներս, սսկվում էինք»,- պատմում է 68-ամյա Անժելա Ասրյանը։ Նա ծնունդով Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է, 48 տարվա մանկավարժական ստաժ ունի։ Որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի դասավանդել է Մարտունու, ապա Շուշիի շրջանի միջնակարգ դպրոցներում։

«Մայրս էլ ժամանակից շուտ կյանքից հեռացավ, իսկ նրա՝ եղբոր սպասումին նվիրված բացիկը մինչ օրս սրբորեն պահում եմ։ Հիմա ես իմ աղջիկներին ու հարսին հորդորում եմ երեխաների մոտ չլացեն, թոռներս չընկճվեն, նրանք շատ դառնություններ են տեսել այսքան փոքր հասակում, ուզում եմ՝ հնարավորինս հեռու մնան հոգսերից», – ասում է տիկին Ասրյանը։

Նա երկու որդի է կորցրել։

«Կրտսեր որդուս՝ Սասունիս ու Շուշին կորցնելուց հետո ապաստանել ենք Սեփանակերտում։ Սկզբում տուն վարձակալեցինք, ապա որպես զոհված ազատամարտիկ ընտանիք՝ բնակարան ստացանք։ Այն զոհված որդուս տուն- թանգարանի էինք վերածել։ Գրիգորս՝ ավագ որդիս, ինչ չափի նկարներ ասես, որ չէր սարքում։ Մեկ է՝ սրտներս չէր հանգստանում։ Շատ ծանր կորուստներ եմ կրել։ Աղոթում էի՝ Սասունից հետո Գրիգորն իր ընտանիքի, երեք քույրերի գլխին կանգնած մնա գոնե։ 2023-ի սեպտեմբերի 25-ի բենզինի պայթյունին զոհ գնաց նաև ավագ որդիս։ Գրիգորն ասում էր, որ որտեղ ինքը լինի, այնտեղ էլ Սասունի գերեզմանն է լինելու։ Սակայն վերջին պատերազմն ու բռնի տեղահանությունն ընդմիշտ բաժանեց մեզ։ Սասունս մնաց իր նախնիների հայրենիքում»։

«Սասունը Շուշիի լեգենդն էր, որ կյանքից առավել Շուշին էր սիրում։ Մենք նրան Շուշիի ու մի ամբողջ Արցախ պարտք մնացինք»,- ասում է քույրը՝ Ռաիսան։ Քրոջ հիշողություններում դաջված մնաց ավագ եղբոր՝ Գրիգորի վերջին ժպիտը։

«Հայկազովի տեղամասում էի չարաբաստիկ սեպտեմբերի 25-ին՝ բենզինի հերթի, երբ զանգեց Գրիգորը։ Ասացի՝ ամուսնուս հետ միասին այստեղ ենք, մեր վերցրած բենզինից քեզ էլ կտանք։ Տղամարդիկ իմ հերթն առաջ տվին, և երբ ես արդեն բենզին վերցրած դուրս էի գալիս, տեսա հերթում ինձ ժպիտով ուղեկցող եղբորս։ Հաջորդ ակնթարթին ահավոր ամպրոպ էր ու պայթյուն։ Վազեցի պայթյունի ուղղությամբ, եղավ երկրորդ պայթյունը։ Կրակը կլանում էր շրջապատում ամեն բան»,- հիշում է նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930