Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումը, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին․ Էդուարդ Շարմազանով

Հունիս 02,2024 15:10

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Չեմ կարծում,թե ընդդիմության մանդատներից հրաժարվելը կհանգեցնի Աժ լուծարման ու արտահերթ ընտրությունների։
Ակնհայտ է, որ Բագրատ Սրբազանին հաջողվել է արթնացնել հայ ազգի ոգին ու նոր քաղաքական օրակարգ թելադրել իշխանություններին։
Հակառակ իշխանությունների ձգտումներին՝ իշխանափոխության օրակարգն արդիական է մնում։ Շարժմանն աջակցելու մասին հայտարարել են բազմաթիվ քաղաքական ուժեր։

Ակնհայտ է, որ հակառակ իշխանավորների պնդումներին, շարժումն այլեւս իրողություն է ու պետք է հաշվի նստել շարժման հետ։
Բայց Սրբազան շարժումից անջատ՝ ձեւավորվում է նոր՝ ընդդիմության մանդատներ դնելու արհեստական «պահանջ»։
Մանդատներից հրաժարվելու կողմնակիցները բաժանվում են երկու խմբի.

1. Ազնիվ մղումներով քաղաքացիներ ու գործիչներ, որոնք միամտաբար կարծում են, թե ընդդիմության կողմից մանդատներից հրաժարվելը հանգեցնելու է ԱԺ լուծարման։
2. ԱԺ-ից դուրս մնացած որոշ կուսակցապետեր ու գործիչներ, որոնք հայտնի են նիկոլիզմի շահեր սպասարկելու «փառահեղ» գործունեությամբ։

Տպավորություն է, որ սրանց նպատակը ոչ թե նիկոլիզմի, այլ՝ խորհրդարանական ընդդիմության դեմ պայքարն է։

Այդ առումով մի քանի դիտարկում.

1. Նիկոլի վարչապետությամբ ցանկացած արտահերթ ընտրություն ապահովելու է նրա թիմի հաջողությունը, ինչպես դա եղավ 2021-ին։
2 Ընդդիմության մանդատներից հրաժարվելը դեռ արտահերթի գնալու պատճառ չէ։

Օրենքի նման պահանջ գոյություն չունի։
Հետեւաբար պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումը, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930