Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի քաղաքականությունն՝ ուղղված Արցախի մշակութային ժառանգությանը 44-օրյա պատերազմից հետո

Հունիս 02,2024 11:57

Monument Watch – Հոդվածը քննարկում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության համատեքստում մշակույթի գործոնի դերակատարումը և նշանակությունը։ Ադրբեջանի կողմից հայկական ժառանգությունը բռնայուրացնելու քաղաքականությունը, որը հատկապես սրություն էր ստանում զինված բախումների և պատերազմների ժամանակ, հայ մասնագետներին դրդել է մշտապես կենտրոնանալ Ադրբեջանի՝ հակահայ քաղաքականության հետազոտության, դրա մեխանիզմների վերլուծության ուղղությամբ, մինչևդեռ կարևոր է հետազոտել նաև Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական մեխանիզմները և ուղղությունները, որտեղ մշակույթի գործոնը կարևոր և առաջնային դերակատարում ունի և միտված է արևմուտքի մշակութային գործընթացների ինտեգրմանը։

Հոդվածի հիմնական նպատակն է քննարկել Ադրբեջանի արտաքին քաղաքականության կառուցման հիմնական թեզերն, ուղղությունները ու գործիքները, որոնք ձևավորվեցին Խորհրդային Միության փլուզումից ի վեր, և հատկապես ընդգծել մշակույթի դերը արտաքին քաղաքականության մեջ որպես շարժիչ «փափուկ ուժ»։ Դիտարկվել են Ադրբեջանի արտաքին քաղաքականության կառուցումը հանրային դիվանագիտության, արտաքին տնտեսական ներդրումների, միջազգային ինտնեսիվ համագործակցության տեսանկյունից։

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930