Լրահոս
Օրվա լրահոսը

Չպետք է մոռանալ Սարդարապատը, մայիսյան այն բոլոր հերոսամարտերը, որ պետականության ծնունդը հասցրին 106 տարվա․ «Հայացք Երևանից»

Հունիս 02,2024 11:00

Այս օրը պետք է հիշել, որ խորհրդային համակարգի մայրամուտին Արցախյան շարժումը նոր զարթոնք բերեց Մայր Հայաստանին, բայց, ցավոք, նոր օրերում Արցախը հանձնված է եւ վտանգված է հայոց պետականության կյանքը։ Հայաստանի Առաջին հանրապետության 106 տարին է, որի հաղթական ճանապարհի սկիզբը դրվեց Մայիսյան հերոսամարտերում։ Այն մեծ շրջադարձ էր Հայոց ցեղասպանությունից հետո: Փրկվեց Հայաստանը լիակատար ոչնչացումից:

Դարերի խորքից եկող ամրակուռ ոգի

Դա մեր լինելությունն էր, մեր ազատ ու անկախ ապրելու իրավունքը, որ շարունակվեց ու ձգվեց Սարդարապատից մինչեւ Արցախ: Այդ պետականությունը կարճ կյանք ունեցավ՝ ընդամենը երկու տարի (1918-1920), քանի որ Հայաստանը խորհրդայնացվեց, եւ միայն յոթ տասնամյակ անց Արցախյան շարժումն իր հետ մի նոր զարթոնք բերեց՝ Մայր Հայաստանի պետականության ու անկախության հռչակմամբ։ Այն դարձյալ մայիսի 28-ին էր, որ դարձավ հայ ժողովրդի հավաքականության, հավերժ ապրելու իրավունքի, մի նոր զարթոնքի ու հաղթանակի օր:

Նոր օրերում մեր հայրենիքը վտանգված է, ժողովուրդը՝ տրոհված: Համաժողովրդական, թե ազգային-ազատագրական շարժմամբ հաստատակամորեն ազդարարվում է, որ չպետք է մոռանալ Սարդարապատը, մայիսյան այն բոլոր հերոսամարտերը, որ պետականության ծնունդը հասցրին 106 տարվա՝ ի լուր աշխարհի հայտարարելով, որ հայ ժողովրդի ամրակուռ ոգին դարերի խորքից է եկել ու հար դարեր հավերժության մեջ պիտի թեւածի՝ հակառակ նրանց, ովքեր պատմական Հայաստանը անջատում են իրական Հայաստանից։

Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930