Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի պաշտօնը զիջեցէք փորձառու երիտասարդ դիւանագէտի մը՝ Արման Թաթոյեանին․ «Ասպարեզ»

Հունիս 02,2024 10:10

Բագրատ սրբազանին սկսած շարժումը՝ զգետնելու փաշինեանական պարտուողական եւ հոգեվարք ապրող վարչակարգը, հասած է իր զենիթին ու արդէն սկսած է յաջորդ յեղափոխական իշխանութիւններուն գլուխը անցնելիք նոր վարչապետին փնտռտուքը: Մէկը՝ որ համահայկական համակրանք ու թիկունք վայելէ, ուսումով ու անցեալի իր գործունէութեամբ փաստած ըլլայ պետական մարդու իր արժանիքները ու յատկապէս իր փորձառութեամբ գլուխ հանէ իրեն վստահուած լուրջ պաշտօնը:

Եթէ մեր շուրջ քննական ակնարկ մը նետենք, ներկայ թեկնածուներու մէջ ամենէն կարողն ու փորձառուն է երիտասարդ մտաւորական, անկուսակցական, օտար լեզուներու տիրապետող, օտար պետական շրջանակներու հետ շփում ունեցած եւ անոնց կողմէ յարգուած անձը՝ Արման Թաթոյեանն է, որ իր բոլոր կարողութիւններուն կը միացնէ երիտասարդական կորով ու ներկայանալի արտաքին, որ դիւանագիտութեան մէջ հսկայ կարելիութիւններու դուռ կը բանայ:

Թող սրբազանը պահէ կրօնաւորի սքեմը ու որպէս շարժման հոգեւոր ղեկավար ու հայածին «այաթոլլա», հսկէ Հայաստանի պետութեան որդեգրելիք քաղաքականութեան հեզասահ ընթացքին ու բռնելիք ուղղութեան:

Պօղոս ԳՈՒԲԵԼԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Բոլոր մարդկանց ԿՈՉՈՒՄԸ եւ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼԻ ԱՐՏԱՔԻՆԸ ԵՒ ՈՐՈՇՈՒՄ ԵՒ ԿԱՆԽՈՐՈՇՈՒՄ ԵՒ ԱՎԵԼԻՆ ԴԵՌ ՆԱԽԱՍԱՀՄԱՆՈՒՄ Է ԱՐԱՐԻՉ ՃՇՄԱՐԻՏ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ, ՆԱ, ՈՎ ԱՄԵՆ ԻՐ ԱՐԱՐԱԾԻ` ինչպես ԱՐՏԱՔԻՆ, այնպես եւ ՆԵՐՔԻՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ու ՆՊԱՏԱԿԱՅԻՆ-ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՐՏՈՂ-ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆ ու ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ Է 🕊🤗💞
    ԱՅՈ🕊🕊🕊🕊🕊🕊✝️🕊🕊🕊🕊🕊🕊ԱՄԵՆ

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930