Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի դրոշը միլիոնավոր նավթադոլարների վրայով սահել է օվկիանոսի մյուս ծայրը՝ հրահրելու անջատողականություն այն երկրի դեմ, որը շարունակ բարձրաձայնել է Ադրբեջանի հանցանքների մասին․ հայտարարություն

Հունիս 01,2024 23:13

Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում ընթացող անջատողական բողոքի ակցիաների ժամանակ խիստ հետաքրքական է եղել Ադրբեջանի դրոշի ծածանումը։ Ադրբեջանը, որ իրեն վերագրել է «անջատողականության» դեմ պայքարի դրոշակակրի դերը և ցանկացած արդարացի մեղադրանք կամ պահանջ որակում է որպես միջամտություն իր ներքին գործերին, հանկարծ սկսում է հովանավորել մեկ այլ երկրի դեմ անջատողական շարժումներ և փաստացի խառնվել այդ երկրի ներքին գործերին։ Արդյո՞ք սա է ադրբեջանական սկզբունքայնությունը, կամ ինչո՞ւ են ադրբեջանական շոշափուկները հասել օվկիանոսից այն կողմ։

Վերջին տարիներին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ համակարգային բռնության քաղաքականության վարմանը զուգահեռ ակներև է, որ այդ երկիրն իր քայլերում չի խորշում իրականացնել ցեղասպանական ակտեր, որոնք հետևանք են այն անպատժելիության, ժամանակավրեպ արձագանքների, անբավարար ճնշման, որ ցուցաբերել է միջազգային հանրությունը նման գործողությունների նկատմամբ։ Արդյունքում դեռևս թղթի վրա են մնում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, արմատապես ոտնահարված են Լեռնային Ղարաբաղի հայության կենսական անօտարելի իրավունքները, Լեռնային Ղարաբաղի հայկական էթնոմշակութային միջավայրը գտնվում է գոյութենական սպառնալիքի տակ, իսկ Ադրբեջանի դրոշը միլիոնավոր նավթադոլլարների վրայով սահել է օվկիանոսի մյուս ծայրը՝ հրահրելու անջատողականություն այն երկրի դեմ, որը շարունակ բարձրաձայնել է Ադրբեջանի հանցանքների մասին։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը դատապարտում է Ադրբեջանի քայքայիչ գործունեությունը։ Այլ երկրների ներքին խնդիրներին միջամտելու փոխարեն Ադրբեջանը պետք է զբաղվի սեփական հանցանքների հետևանքներին առերեսմամբ։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930