Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրրանն» ու ճանաչված և սիրված հյուրերը ջանք չէին խնայել երեխաների օրը հեքիաթի վերածելու համար

Հունիս 01,2024 17:50

Երեխաների պաշտպանության օրը «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, գործընկերները, ճանաչված և սիրված հյուրերը ջանք չէին խնայել գույնզգույն փուչիկներով, անսպառ ու սիրված ուտեստներով և մեծ-մեծ տոնական տորթով երեխաների օրը հեքիաթի վերածելու համար։

Վաղ առավոտից «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի աշխատակիցները հոգացել էին բոլոր պատրաստությունները՝ ավանդույթ դարձած համեղ բուրգերները պատրաստելու համար։

Երեխաներին շնորհավորելու էր եկել Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Նազիկ Ավդալյանը, ով էլ դարձավ օրվա շեֆ-խոհարարը։

«Օրրան»-ի սաները երգեցին հյուրերի համար, պարեցին Նազիկի հետ և լուսանկարվեցին՝ կերտելով անմոռանալի հուշեր։
Այս տարին առանձնահատուկ էր, քանի որ «Օրրան»-ի երևանյան կենտրոնի սաների կողքին կային արցախցի բազում տեղահանված երեխաներ, ինչպես նաև երեխաներ, որոնց պատմությունները լուսաբանվել էին Արմենիա Հեռուստաընկերության «Սուր Անկյուն» հաղորդաշարի շրջանակում։

Հատուկ շնորհակալություն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցին, «Տաշիր Պիցցա» Պիցցերիաների ցանցին, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ին և «Թամարա» ընկերությանը օրը համեղ ուտելիքներով, զովացուցիչ ըմպելիքներով և քաղցրահամ պաղպաղակներով գեղեցկացնելու համար։

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930