Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայ փոխնախարարին սազական չէ հայհոյական խոսույթով հաղորդակցվելը». «Տա լույս» երգչախմբի ղեկավար

Հունիս 01,2024 17:58

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու Թատերական հրապարակայում չկայացավ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգը, որի ժամանակ ելույթ էր ունենալու նաև Տավուշի թեմի «Տա լույս» երգչախումբը։

Նրանց ելույթին մասնակցելու էր նաև Բագրատ Սրբազանը։ Սակայն բեմն արագ հավաքեցին` չեղարկելով համերգը:

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Մարիա Գալստյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ թեև համերգը սկսվելու էր ժամը 14.00-ին, ինքը հեռախոսով հրահանգ է ստացել ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանից կազմ-պատրաստ լինել ետնաբեմում, քանի որ սկսելու են մեկ ժամ շուտ։ Թե որն է պատճառը, որևէ բացատրություն չի տրվել։ Այդ ընթացքում երգչախմբի երեխաները փոքր-ինչ փորձել են հանգստանալ, սնվել, տաղավար չլինելու պատճառով, երկու երեխայի մոտ ուշագնացություն է եղել։

Փոխնախարարին բացատրել են, որ դա անհնար է, երեխաները պետք է ֆիզիկապես պատրաստ լինեն։

Երբ նորից են հետաքրքվել, թե ինչո՞ւ պիտի իրենց ելույթն ավելի շուտ լինի, ԿԳՄՍ փոխնախարարն ասել է, թե «դուք սնվում եք պետական բյուջեից, ինչ ասենք, դուք էդպես պիտի անեք»։

«Ես՝ որպես քաղաքացի, եթե մոռանամ իմ մասնագիտական լինելիությունը, պիտի ասեմ` դուք էլ սնվում եք իմ հարկերից, բայց, սիրելիներ, ուր ենք հասել»,- ասաց Մարիա Գալստյանը։

Նա նշեց, որ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համերգին իրենց մասնակցելու էր հրավիրել «Ազնավուր» հիմնադրամը, որքան էլ այն համատեղ կազմակերպած լինեին ԿԳՄՍ նախարարության հետ։

Մարիա Գալստյանը խստորեն քննադատեց ԿԳՄՍ փոխնախարարին իրենց պրոդյուսերի հետ հայհոյախառն խոսույթով հաղորդակցվելու համար։ Նրան տարել են մի կողմ ու ականջին հայհոյանքներ հնչեցրել։

Բագրատ Սրբազանը ևս քննադատեց փոխնախարարին, հայտարարեց, որ նա դեռ պատասխան պիտի տա երեխաների ու ծնողների առջև, ասաց, որ նրանք ամեն ինչ ուղնուծուծով քաղաքականացնում են, անգամ երեխաների միջազգային օրվան նվիրված համերգը։

Նա փոխնախարարին անվանեց կիսագրագետ` հիշեցնելով, որ պետական գումարները իրենց` հարկատուների հաշվին է գոյանում։

Երգչախմբի փոքրիկները, տեսնելով Բագրատ Սրբազանին, հերթով փաթաթվեցին նրան, երգեցին։ Միասին կատարեցին
«Երազ իմ երկիր հայրենի» երգը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930