Լրահոս
Օրվա լրահոսը

7 տարեկան Դավիթ Խաչմանուկյանը գիրք է գրել, որը դրվել է ընթերցողի սեղանին

Հունիս 01,2024 16:48

7 տարեկան հայ փոքրիկը գիրք է գրել, որը դրվել է ընթերցողի սեղանին։ Դավիթ Խաչմանուկյանի «Ջոլենոյի գտած հրաշքը» գիրքը ոգեշնչված է նրա կարդացած ավելի քան ութ տասնյակ գրքերից։

Դավիթը կարդում է 3 տարեկանից հայերեն, 4 տարեկանից ռուսերեն և անգլերեն գրքեր։ Արդեն իսկ հասցրել է կարդալ մոտավոր 70-80 գիրք, այդ թվում՝ Ջոան Ռոուլինգի Հարրի Փոթերի հատորները, Ռոալդ Դալի բոլոր գրքերը և այլ այդպիսի ծավալային գրքեր։ Սովորում Է Օհանյան կրթահամալիրում, 2-րդ դասարանում, շուտով կտեղափոխվի 3-րդ։

«Հարրի Փոթերի, Ռոալդ Դալի գրքերը կարդալուց հետո ինձ ասաց, որ ինքն էլ կարող է նման գիրք գրել։ Անկեղծ ասած՝ երբ գրում էր, մեզ ասում, որ կարդանք, լուրջ չէինք վերաբերվում։ Մի քիչ լսում էինք ու ասում՝ լավ շարունակի՛ր, տեսնենք՝ ի՞նչ կլինի։ Մի օր գրադարանից հրավիրեցին մանկագիր Նունե Թորոսյանի հետ հանդիպման, որտեղ մի քանի բառով ներկայացրեց գիրքը, նշեց, որ նույնիսկ բառերի բացատրություններն ու գրքում առկա ամեն նշույլ ինքն է անում առանց որևէ մեկի օգնության, բացի կետադրությունից․ կետադրություն դեռ լավ չգիտի, իրեն օգնում ենք։ Ավելի ոգևորվեց, երբ իրեն հավատացին, և Թորոսյանն ասաց, որ այս գիրքը պետք է տպվի։ Այդպես վերջացրեց պատմությունը։ Եվ ահա մենք ունենք ամբողջական գիրքը: Գրքի ամբողջ իմաստն այն է, որ գրքի հերոսը, փորձություններ հաղթահարելով, գտնում է իր հրաշքը »,-նշում է Դավիթի մայրիկը՝ Լիլիթ Գյուրջինյանը, որը փաստում է՝ շնորհակալ է հրատարակչությանն ու Թորոսյանին, ովքեր Դավիթին ավելի շատ հավատացին, քան իրենք։

Նշենք, որ գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930