Բագրատ Սրբազանը, որն այս պահին քայլերթով Գյումրու Թատերական հրապարակից շարժվում է դեպի Շիրակի թեմ, ամեն քայլափոխի արժանանում է գյումրեցիների ջերմ ընդունելությանը։
Նրան կանգնեցնում են, խնդրում օրհնել իրենց, գրկախառնվում են, խնդրում իրենց հետ լուսանկարվել։ Կենտրոնական փողոցներում հնչում է «Սրբազան շարժման» հիմնը` «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»։ Նշենք, որ վերջին շրջանում Գյումրու փողոցները այսքան մարդաշատ չեն եղել։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ