Քիչ առաջ Գյումրու Թատերական հրապարակ եկավ Բագրատ Սրբազանը։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց` տեղյակ է, որ Տավուշի թեմի «Տա լույս» երգչախմբին չեն թույլատրել ելույթ ունենալ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառմանը։ Նա ամոթանք տվեց ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանին` հայտարարելով, որ նա դեռ ներողություն պիտի խնդրի այս ամենի համար։
Ըստ Սրբազանի, փոխնախարարը քաղաքականացնում է նույնիսկ համերգը։
Կարդացեք նաև
Չնայած բեմը հավաքել էին, այդուհանդերձ երգչախումբը կանգնեց ու ելույթ ունեցավ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ