Գյումրու Թատերական հրապարակում այսօր ժամը 14.00-ին նախատեսված էր Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ, որի ժամանակ ելույթ էր ունենալու նաև Տավուշի թեմի «Տա լույս» երգչախումբը։ Երգչախումբը մասնակցում էր «Ազնավուր» հիմնադրամի հրավերով։
Համերգը նախաձեռնել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, սակայն քիչ առաջ հավաքեցին բեմը` չթույլատրելով ելույթ ունենալ։
Այս թեմայի շուրջ մանրամասներ ներկայացրեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Մարիա Գալստյանը` համերգի չկայանալը կապելով Բագրատ Սրբազանի սպասվող այցի հետ։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ քիչ անց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ