Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը Ադրբեջանի համար կարևոր գործ է անում, փորձում է խաղաղություն կառուցել՝ մեկնաբանել է ադրբեջանցի փորձագետը․ Տաթևիկ Հայրապետյան

Հունիս 01,2024 14:10

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն խոսել է այն մասին, թե ինչ ակնկալիքներ ունեն Փաշինյանից «խաղաղության պայմանագիր» կնքելու ճանապարհին։ «Փաշինյանն այս պահին փորձում է ձերբազատվել ներքին գործոնից՝ վերջին հարձակումը կատարելով եկեղեցու վրա, որպեսզի վերացնի եկեղեցու և արմատականների գործոնը։ Փաշինյանը ցանկանում է պետություն ստեղծել, իսկ եկեղեցին դա չի ուզում թույլ տալ, քանի որ Հայաստանում միշտ պետությանը փոխարինելու գործառույթ է իրականացրել։ Կարծում եմ, որ այս պայքարը կհանգեցնի Փաշինյանի հաջողությանը»։

Մյուս պահանջը, որ Փաշինյանի առջև դրված է, դա «Զանգեզուրի միջանցքի» հարցն է։ Բաբաօղլուի խոսքից ակնհայտ է դառնում, որ Փաշինյանի առաջ պահանջ է դրված ապահովել Ադրբեջանի անխոչընդոտ կապը Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ մինչև նոյեմբեր՝ COP 29-ը։

Ադրբեջանցի փորձագետ Էլխան Շահինօղլուն էլ իր մեկնաբանության մեջ նշում է, որ Ադրբեջանը ուշիուշով հետևում է Հայաստանում ընթացող զարգացումներին, քանի որ «արմատականները դուրս են եկել Փաշինյանի դեմ»։ «Փաշինյանը Ադրբեջանի համար կարևոր գործ է անում, փորձում է խաղաղություն կառուցել․․․»,-նշում է ադրբեջանցի փորձագետը։

Փաշինյանը հոյակապ գիտի, թե ինչ պահանջներ են դրված իր և Հայաստանի առաջ, գիտի, որ դրանց իրագործումը հարցականի տակ է դնելու Հայաստանի՝ որպես պետության գոյության հեռանկարը։ Այդքանով հանդերձ, շարունակում է կատարել Բաքվի պահանջները։ Կոլաբորացիոնիզմի ու իշխանությունից զրկվելու միջև Փաշինյանն ընտրել է կոլաբորացիոնիզմը՝ գերադասելով վտանգել հայոց պետության գոյությունը, քան զրկվել իր իշխանությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930