Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խստորեն դատապարտում ենք ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի և այլոց նկատմամբ Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը․ հայտարարություն

Հունիս 01,2024 14:00

«Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է նախաձեռնության անդամ,
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի և «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մոտ երեք տասնյակ մասնակիցների նկատմամբ Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։ Այս մասին ասվում է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։

«Աշոտ Հարությունյանը նախ բռնության է ենթարկվել ոստիկանների կողմից, ապա 6 ժամը լրանալուց ժամեր անց ձերբակալվել։ Ակնհայտ է, որ Աշոտ Հարությունյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է և դուրս քրեադատավարական օրենսդրության շրջանակներից։

«Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» նախաձեռնությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Աշոտ Հարությունյանին և հորդորում իրավապահ մարմիններին գործել բացառապես օրենքով վերապահված գործառույթների շրջանակներում։

Միևնույն ժամանակ միջազգային գործընկերներին, իրավապաշտպան կազմակերպություններին կոչ ենք անում դատապարտել Աշոտ Հարությունյանի ապօրինի և անհիմն ձերբակալության փաստը, որն ուղղակիորեն ոտնահարում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար սկզբունքները:

Ի վերջո կոչ ենք անում ժողովրդավարության ջատագով միջազգային կառույցներին հանդես գալ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում օրեցօր խորացող ամենաթողության դրսևորումները:

«ՆՈՐ ՊՐՈՅԵԿՏ․ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԼԻՔ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930