Այսօր լրանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 49-ամյակը։
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում գրել է․
«Դուք փորձառու քաղաքական գործիչ եք և տարիների ընթացքում բազմիցս համոզվել եք, որ միջազգային հարաբերություններում ամենաճշգրիտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է։ Իսկ այն միշտ անսխալ մեզ ցույց է տվել մերձեցման և համագործակցության ուղին։ Եթե գնանք այդ ճանապարհով, եթե հետևենք փառապանծ նախնիների դարավոր ավանդույթներին, ապա միասին կարող ենք շատ ավելիին հասնել։ Զգալի հիմք արդեն ստեղծվել է»։
Լուկաշենկոն ընդգծել է, որ ակնկալում է հարցերի լայն շրջանակի շուրջ կառուցողական երկխոսության շարունակություն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային և ինտեգրացիոն հարթակներում:
Կարդացեք նաև