Այսօր ամենալուսավոր տոներից մեկն է՝ Երեխաների պաշտպանության օրը:
Յուրաքանչյուր երեխա ունի մեր սիրո, ուշադրության և ամենօրյա հոգատարության կարիքը:
Երեխաները ոչ միայն մեր կյանքի իմաստն ու մեզ ապրեցնող ուժն են, այլև մեր ու մեր երկրի, մեր ժողովրդի վաղվա օրը: Ուստի պատասխանատվություն ստանձնելով երեխաների հանդեպ` մենք պատասխանատու ենք լինում Հայրենիքի հանդեպ`անել ամեն ինչ, որ երեխաներն ունենան անհոգ մանկություն, ապրեն, մեծանան, իրենց գիտելիքն ու տաղանդը, կարողություններն ու հմտություններն իրացնեն խաղաղ, անվտանգ և ապահով երկրում:
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ