Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Արամ քահանա Միրզոյան․ Այս շարժումն ինչպե՞ս պետք է մարի, երբ իրենք ոչ միայն կանգ չեն առնում, այլեւ պատրաստվում են ավելին հանձնել․ «Հրապարակ»

Հունիս 01,2024 12:15

Երեկ Բագրատ սրբազանը ժողովրդի հետ արտգործնախարարության դիմաց էր, Արարատ Միրզոյանին ներքեւ էին կանչում՝ հանդիպման, սակայն նա չիջավ, ապա ոստիկանների ու հավաքված բազմության միջեւ բախում սկսվեց։ Մինչ ժողովուրդը՝ հոգեւոր դասի գլխավորությամբ, սպասում էր Միրզոյանին, «Հրապարակը» մի քանի հարց ուղղեց Տավուշի թեմի հոգեւորականներից մեկին` Բերդի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանին։

– Տեր Հայր, Ձեր դիտարկմամբ՝ շարժումն ի՞նչ ընթացք է ստանում, իշխանություններն ասում են, որ գնալով մարում է, բայց ոստիկանական զորքերն էլ գնալով շատանում են։

– Շարժումը շատ բնականոն է ընթանում, իր ընթացքով՝ ըստ ծրագրի։ Այդ առումով մտահոգության որեւէ կարիք չկա, բայց մի ավելի կարեւոր բան եմ ուզում ասել․ տեսեք՝ այս շարժումը պատճառ չէ, սա հետեւանք է, պատճառը սրանց կողմից հայրենիք հանձնելն է։ Նրանք մեր հայրենիքը հանձնում են, մենք էլ եկել, ասում ենք ՝ մի հանձնեք։ Այնպես որ, այս շարժումն ինչպե՞ս պետք է մարի, երբ իրենք ոչ միայն կանգ չեն առնում, այլեւ պատրաստվում են ավելին հանձնել։ Ժամանակի հարց է, ամեն ինչ տեղը կընկնի, եւ մենք թույլ չենք տա, որ հենց այնպես հանձնեն թշնամուն։

– Երբ սրբազանը պայքարը սկսեց, նրա մասին վարկաբեկիչ տեղեկություններ սկսեցին տարածել, դուք է՞լ եք հայտնվել այդ հարվածների տակ։

– Մենք այդքան ուշադրություն չենք դարձնում, չենք հետեւում, ոչ էլ հետաքրքիր է։ Այստեղ հստակ գաղափարական հարց է հնչում, ասում ենք՝ գաղափարապես պատասխանեք, ունե՞ք պատասխան։ Դա սնանկության արդյունք է, որ չեն կարողանում գաղափարական դաշտում պատասխանել, գնում են անձնական դաշտ՝ վիրավորելու, բայց դա էլ չի ստացվում․ հիմա սրբազանը, այսպես կոչված, «հայելիների ակցիա» է անում․ թող ամեն մարդ նախեւառաջ իրեն նայի հայելում։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930