Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է մանկական ավանդ

Հունիս 01,2024 11:50

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները հունիսի 1-ից կարող են երեխայի անունով ներդնել ավանդ ՀՀ դրամով, որը նրան հասանելի կլինի 18 տարեկանից։

Ավանդը կարող է ներդրվել երեխայի օրինական ներկայացուցիչների՝ ծնողների և խնամակալների, ինչպես նաև մտերիմ հարազատների կողմից: Ավանդը հասանելի է 50 հազարից մինչև 50 միլիոն ՀՀ դրամ՝ 2-ից 18 տարի ժամկետով։ Առաջին 3 տարիներին ներդրված միջոցների համար տարեկան տոկոսադրույքը կկազմի 9% (տարեկան եկամտաբերություն՝ 8,99%)։ Այնուհետև, յուրաքանչյուր 3 տարին մեկ այն կվերանայվի բանկի կողմից՝ գործող վերաֆինանսավորման տոկոսադրույքին և երկրի շուկայի կառուցվածքին համապատասխան:

Ավանդը կարելի է համալրել ցանկացած գումարով։ Տոկոսները վճարվում են տարեկան կապիտալացմամբ, ինչն ապահովում է առավելագույն շահութաբերություն, կամ հաշվին մուտքագրմամբ: Հունիսի 1-ից մինչև հունիսի 15-ը «Մանկություն» ավանդ ձևակերպող ավանդատուները բանկի կողմից կստանան նվեր-տոմս: Ավանդ բացելու համար անհրաժեշտ է տրամադրել երեխայի անձնագիրը և ծննդյան վկայականը, ում անունով բացվում է ավանդը:

«Մանկական ավանդը՝ երեխայի ապագայի համար գումար խնայելու ևս մեկ հնարավորություն է: Ապագայում այն կդառնա մեկնարկային ֆինանսական աջակցություն այնպիսի կարևոր նպատակների իրականացման համար, ինչպիսիք են կրթության համար վճարելը կամ տուն գնելը: Օրինակ, եթե երեխայի ծննդյան պահին ներդնել 100 հազար ՀՀ դրամ ավանդ՝ տարեկան 9% տոկոսադրույքով և յուրաքանչյուր ամիս այն համալրել 10 հազար ՀՀ դրամով՝ տոկոսների տարեկան կապիտալացմամբ, ապա ամբողջ ժամանակահատվածի ընթացքում տոկոսադրույքի անփոփոխ մնալու դեպքում՝ մինչև երեխայի չափահաս դառնալն ավանդի գումարը կկազմի 5,1 մլն ՀՀ դրամ»,- նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին ավանդների ձևակերպումը հասանելի է հեռահար ուղիներով, Վիդեո բանկինգ ծառայության միջոցով և մասնաճյուղերում: Ավանդները հնարավոր է համալրել Բանկի թվային ծառայությունների, TelCell և EasyPay վճարային տերմինալների միջոցով, ինչպես նաև Հայփոստի փոստային բաժանմունքներում։

Ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, սահմանաչափերը որոշվում են՝ կախված ներդրված միջոցների գումարից: Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտահարկը կազմում է տարեկան 10%:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930