Լրահոս
Օրվա լրահոսը

Երանի թե մենք էլ ձեր չափ պարապ լինեինք՝ սառը հարցերին տաք ու վերջնական պատասխաններ տայինք․ Համբարձում քահանա Դանիելյանը՝ Արթուր Հովհաննիսյանի «7 հարցին» ի պատասխան

Հունիս 01,2024 11:20

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տելեգրամում գրել էր․ 

7 հարց «քաղաքական հոգևորականներին»։

Քանի օր է` փնտրում եմ որևէ գրականություն, որտեղ նկարագրված կլինի «հոգևոր ծառայության սառեցման» կարգը, սակայն, ապարդյուն։

Օրինակ՝ ԱԺ պատգամավորի դեպքում մանդատից զրկելու կամ այլ կարգերը հստակ նկարագրված են ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքում, և ցանկացածի համար պարզ է՝ որտեղ են սկսվում և ավարտվում պատգամավորի լիազորությունները։

Հիմա ստացվում է՝ քանի դեռ մեզ անհիմն կերպով մեղադրում են այս կամ այն օրենքը կամայական կերպով մեկնաբանելու մեջ, զուգահեռաբար, այդ նույն խմբերը ինչպես ուզում, մեկնաբանում են Աստվածաշունչն ու եկեղեցական կարգերը։

Տպավորություն է, որ մեկնաբանողը և ղեկավարը «Հայր մերը» չգիտի։

Ամեն դեպքում հարցեր կան․

1․ Ինչպե՞ս են սառեցնում հոգևոր ծառայությունը,
2․ Ինչպե՞ս են ապասառեցնում հոգևոր ծառայությունը,
3․ Կարող է արդյո՞ք գլոբալ տաքացումը ազդել սառեցվածության վրա,
4․ Ի՞նչ կարող է իրեն թույլ տալ սառեցված հոգևորականը,
5․ Ինչպե՞ս տարբերակել սառեցված և գործող հոգևորականին,
6․ Ո՞վքեր կարող են սառեցնել իրենց հոգևոր ծառայութունը,
7․Եվ ի վերջո, կարող է արդյո՞ք կաթողիկոսը սառեցնել իր հոգևոր ծառայությունը։

Այս գրառմանը պատասխանել է Համբարձում քահանա Դանիելյանը՝ գրելով․

Աչքովս պատահաբար ընկավ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի «7 հարց «քաղաքական հոգևորականներին» վերտառությամբ գրառումը:

Անկեղծ լինեմ՝ չհասկացա, թե երեսփոխանն ինչ չափանիշներով է գնահատել, թե ով է Հայաստանում քաղաքական, ով ոչ քաղաքական, բայց կամեցա պատասխանել սույն անձին:

Երեսփոխան Հովհաննիսյան, երանի թե մենք էլ ձեր չափ պարապ լինեինք՝ սառը հարցերին տաք ու վերջնական պատասխաններ տայինք, երանի թե ձեր չափ անհոգ լինեինք ու, գլուխներս ձեռքների մեջ առած, ամեն վայրկյան չմտածեինք, թե՝ լավ, վաղը ինչ ենք անելու, մեր երեխաններն ինչ Հայաստանում են մեծանալու, մեր զինվորները որքանով են անփորձանք ծառայելու: Երանի թե ձեզ պես խանդավառ լինեինք, պարո՛ն Հովհաննիսյան, ու չմղկտայինք Արցախի կորստով, տեղահանված մեր որբացած քույր-եղբայրներով: Կույր մնայինք ու չտեսնեինք հողին հանձնած մեր արի տղաների ընդհատված կյանքը: Երանի, ձեր կառավարման այս ողբերգական տարիները չլիներ, ու մենք էլ ձեր այսօրվա անհոգ թոթովանքով սոցկայքերում երեսփոխանների հարցերին պատասխանեինք ու խրատական տողով էլ ձեզ պատմեինք՝ Հայ Եկեղեցու վարդապետության ու նվիրապետության մասին:

Հ.Գ.- «Հայր Մերի» մասով ոչինչ չեմ գրում: Տերունական աղոթքը մեզ համար սրբություն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930