Երկու օր առաջ «Առավոտում» հրապարակվել է Խաչիկ Հարությունյանի հոդվածը՝ «Չստացված հեղափոխության 7+3 պատճառների մասին» վերնագրով: Մեզանում ընդունված չէ որեւէ հոդված քննարկել փաստարկների կամ տրամաբանության մակարդակով: Լավագույն դեպքում՝ վերնագիրը տեսնելուց հետո, կախված նրանից, թե ում են սիրում՝ Փաշինյանին, թե Բագրատ սրբազանին, շտապում են կիսել իրենց էմոցիաները: Մասնավորապես, ընդդիմադիր հայացքներ ունեցողները թերեւս առարկեն՝ «իսկ ո՞վ ասաց, որ հեղափոխությունը չի ստացվել, գուցե շատ լավ էլ ստացվելու է»:
Չեմ ուզում սուրճի բաժակ նայել եւ կանխատեսումներ անել: Ավելի լավ է՝ կենտրոնանամ Շարժման թերությունների վրա, որոնք նշել է հեղինակը:
Դրանցից հիմնականները, ինչպես երեւում է վերնագրից, 7-ն են: Պարզեցված լեզվով ձեւակերպեմ դրանք. 1/ «նախկինների» մասնակցությունը կամ աջակցության հայտարարությունները, 2/ Ռուսաստանին «չքլնգելը», 3/ մերիտոկրատիա չխոստանալը, 4/ սոցիալ-տնտեսական բարեփոխումների հայեցակարգ չունենալը, 5/ կոռուպցիայի դեմ պայքար չխոստանալը, 6/ հասարակության արատների մասին չխոսելը, 7/ նախորդ տարիների պասիվության համար Մայր Աթոռի «մեղա չգալը»:
Բոլոր նկատառումներն այս կամ չափով ճիշտ են: Պարզապես դրանք «տարբեր օպերաներից» են: Օրինակ, ՌԴ-ին քարկոծելը քաղաքական տեխնոլոգիայի տեսանկյունից ճիշտ է՝ շոյում է ժողովրդի ականջը: Բայց, եթե խնդիր կա իշխանություն վերցնելու եւ պետություն ղեկավարելու, ապա նման հռետորաբանությունը հետագայում կարող է խնդիրներ առաջացնել:
Կարդացեք նաև
Հայեցակարգեր ունենալու համար պետք է ստեղծել քաղաքական կուսակցություն, միտինգի ժամանակ դրանք չեն առաջանում: Հասարակության արատները եւ ապաշխարանքը արժեքաբանական հարցեր են, որոնք, այո, պետք է բարձրաձայնել:
Հոդվածի եզրակացության հետ ես համաձայն եմ. «Հայաստանի քաղաքական հողն այլեւս բերրի է նոր խաղացողների ծնվելու համար եւ նախկին-ներկա դիլեմայի էջի վերջին նախադասությունն է գրվում»: Չնայած այսօր, բացի «ֆեյքերից» եւ քարոզիչներից, դեռեւս կան միամիտներ, որոնք անկեղծորեն հավատում են, թե այս իշխանությունը պայքարում է «նախկին թալանչիների» դեմ, եւս երկու տարի այդ մաշված ծամոնը, կարծում եմ, հնարավոր չի լինի ծամել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Այդքան հապճեպ կերպով, Սրբազանին առաջնորդած շարժումը ձախողած յայտարարելը, չի կրնար չէզոք կեցուածք համարուիլ: Թերեւս միտումնաւոր կողմնակալութիւն չկայ, սակայն ազդեցութիւնը նոյնն է. կեցուածքը կը նպաստէ վարչակարգի գոյատեւման. եւ ուրեմն զայն յայտնողը, որոշ չափով, կը կրէ սոյն վարչակարգի դեռ առնելիք, քանդիչ քայլերի պատասխանատւութիւնը:
Փաստօրէն, այդ որոշ տեսակի NGOները, եւ նամանաւանդ նրանց երիտասարդ տարրերը, պահած են իրենց բոլոր reflex-ները, ի զօրակցութիւն այժմու վարչակարգին: Եւ կը կարծեն թէ ժամանակի հոսումը նշանակութիւն չունի, վնաս չունի, հրատապ բան չկա՜յ, եւ ուրեմն իրենք դեռ խօսում են՝ օդին մէջ, վարկածային հեռանկարների մասին:
Ամէն դէպքում, պէտք է նախ բնորոշել թէ ի՞նչ է, այս պարագային, «յաջողութիւն»ը:
Այս Շարժումին միակ իմաստը, իշխանափոխութի՞ւնն է: Այդ ալ, անմիջակա՞ն առումով:
Պահ մը պատկերացնենք թէ ի՞նչ կը լինէր կացութիւնը, եթէ հողերի առաջին մասի միակողմանի յանձնումը տեղի ունենար, առանց որեւէ ժողովրդային բողոքի… Հողերն ու տուները տային, միայն այդտեղ բնակողներից մի քանիսը զայրանային, լային ու ողբային, մնացեալ երկրին լրիւ անտարբերութեան մէջ: Եւ այս ազգային կորուստն ալ կը դառնար, նորէն, միայն՝ մի քանի անհատների անձնական խնդիրը:
Այս առումով, Շարժումի գոյութիւնը, ինքնին, յաջողութիւն մըն է: Ազգային վերականգնումի գոնէ յոյս մը կը ստեղծէ: Թէկուզ դա «իրական» յաջողութիւն չէ, անշուշտ, վարչակարգի նշանաւոր ըմբռնողութեամբ:
Սակայն գործնական գետնի վրայ իսկ, իշխանափոխութեան առումով, այս Շարժումը գոնէ կը նուազեցնէ այն – այլապէս բարձր – հաւանականութիւնը, որ այս վարչակարգը կը վերահաստատուի, երկու տարի ետք:
Այսինքն, նոյնիսկ եթէ չյանգի անմիջական իշխանափոխութեան, այս Շարժումը գոնէ հանգրուանային կարծր յաջողութիւն մըն է, նաեւ իշխանափոխութեան նպատակին համար:
Մ. Հայդուկ Շամլեան
Յուրաջանչյուրը 7 կետերից և բոլորը միասին գալիս են պնդելու 2 բան. Բագրատ Սրբազանը հեղափոխություն չի էլ նախագծել (այլ շարժում) և ինչ որ նա ուներ մտքում սկսել է արմատանալ (‘լավերի’ ու ‘փիսերի’ իրար հետ խոսելը): Համերաշխություն, խաղաղություն Հայաստանի` իր ‘տուն’ մասով, մեջ: Իրենց մասնագիտությունից վերև բաներ չեն խոստանում` միթե սա մերիտոկրատիա չէ: Կոռուպցիայի մեջ թաթախված օրինակելի դեմոկրատիաների պարագայում‘ կոռուպցիայի դեմ պայքար չեն խոստանում: Միթե սա ազնվություն չէ:
Ինձ համար ակնհայտ է որ ԲՍ-ը փորձեց ու արդեն հաջողեց կանգնեցնել ու, կարծում եմ, ետ է պտտում ազգի պառակտման անիվը: Սրանով է նա սիրված ու ողջունվում` թարմ օդի շունչ համատարած Օրվելյան գարշահոտության, գորշ գայլերի արտաքնով ‘լիդերների’ հորձանոթում:
Հենց սկզբից նիկոլի ծրագիրն էր ազգը պառակտել` իշխելու ու ապա ապազգային դարձնելու համար: Սա պատկանում է համաշխարհային կորպորատիվ շահերին` տարածքներ առանց ազգային մեծամասնության: Կառավարելի գործակալություններ: Այս պատվերը կապահովեր քպականների անվրդով իշխանուտյունը տասնամյակներ: Վրաստանը այս օրերին ըմբոստանցել է գործակալության վերածվելու նախագծին:
Ինձ համար ակնհայտ է նաև, որ ԲՍ-ը աշխատում է ‘Հայ’ մասնիկի բովանդակությունը վերադարձնելու ‘Հայ’աստան ‘Հայ’րենիքը: Անբաժան են: Քաղաքացիությունը պետք է հաջորդի ‘մարդ’, ‘հայ’ լինելուն. Այլ ոչ թե նախորդի` ինչպես նիկոլականներն են գծագրել ու գորձակալներն են ‘դոբրո’ տվել:
Ընդհանուր իմաստով` յուրաքանչյուրը այդ 7 կետերից հասկացնում է որ առաջադիմելը չի ստացվում սխալը մեկուսացնելով: Այդ արհեստական մեկուսացումն է որ կանգնեցրել է Հայաստանի առաջընթացը: Կա՞ երկիր որ կկամենա աջակցել, բարեկամանալ Հայաստանին: Սա ինչ որ բան ապացուցում է, չէ՞: Հայաստանը մեկուսացված է, ինչպես նիկոլիզմը մեկուսացրել է իր ստվար ‘նախկիններին’: Պարզ ու ակնյանտ է` բումերանգի էֆֆեկտ է:
Արդյոք հենց սկզբից Հայաստանի առաջադիմելը չէր նպատակ նիկոլական շայկայի: Մտածելու բան է: